«Եկեղեցու գործերը քննող ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ֊ի դուռն ու լուսամուտը
Եկեղեցու գործերը քննող Ազգային ժողովի ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում։
Այսօր No. 1 փորձության օրն է։
Եվ այսպես, հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին, ՔՊ֊ականներն ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիլոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են «հայկական եկեղեցու դռան փեղկ»։
Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ, որի կապակցությամբ 10 օր առաջ հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին՝ քրեական ցործ հարուցելու, նախաքննություն սկսելու և վերոնշյալ երեք անձանց գույքի վրա կալանք սահմանելու պահանջով, հաշվի առնելով, որ նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։
Քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի Ռուբեն Ռուբինյանին՝ ծանոթանալու և հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։
Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ։
Հիշեք, որ նախապես զգուշացրել եմ»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36