«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի իշխանությունները "պրագմատիկ զադնի" են դրել Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերություններում:
Նախընտրական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե մենք Եվրոպայի ճանապարհին ենք և տրորելով առաջ ենք գնում:
Եթե զադնի էիք դնելու, ապա իմաստը որն էր խեղճ Պուտինին տեսախցիկների առաջ ստորացնելու:
Հայաստանը, անկախ նրանից թե ով լինի իշխանության, առաջիկա տասնամյակում չի կարող մաս կազմել ԵՄ-ի:
Եթե առաջիկա տասնամյակում մենք ազգովի սովորենք մի շարքով հերթ կանգնել, մեքենայից աղբ չնետել և չաղտոտել բնությունը, սովորենք քաղաքակիրթ բանավեճ վարել, լսել մեկի խոսքը և չընդատել, ապա հույս կա, որ մինչև 2050 թիվը կարող ենք դառնալ Եվրոպայի մաս:
Իսկ առաջիկայում Հայաստանի համար օրակարգային և ճակատագրական են լինելու.
ա/ Ադրբեջանի հետ պարտադրված խաղաղության գործը մինչև վերջ տանելու, ավելի ստորանալու, պայմանով, որ գոնե նոր պատերազմ չլինի, քանի որ նոր պատերազմը կարող է արժենալ նոր տարածքներ,
բ/ կարգավորելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. Պուտինը և Ռուսաստանը հիշաչար են,
գ/ ԹՐԻՓՓը կյանքի կոչելու, որը պայմանավորված է նաև վերևի երկու կետերով:
Հայաստանը չի հեռանալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, նաև՝ ԱՊՀ-ից:
Վերջում հիշեցնեմ, որ Հայաստանի սուվերեն տարածքի 1 տոկոսը Ադրբեջանը զավթել է, ևս 1 տոկոսը չեզոք գոտու վերածվելու վրա է, քանի որ հակառակորդը սահմանի երկայնքով ամրապնդվել է այնպիսի կետերում, որ մենք ստիպված ենք եղել մեր դիրքերը իջեցնել դեպի մեր սուվերեն տարածքի խորքը:
Իսկ լուծումը ո՞րն է:
Լուծում չկա, լուծումը էշի նման օրնիբուն աշխատելն է լավ իմաստով, մինչև Աստված մի դուռ բացի»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36