«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»․ Նարե Սիմոնյան

«Երբ երկրի համար ծանր ժամանակներ են, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց հողում ապրելու հնարավորությունից, ենթարկվել են էթնիկ զտման ու ցեղասպանության և մեր շատ քաղաքացիներ այդ վտանգի առաջ են դեռ կանգնած, երբ երկրում ժողովրդավարության ճգնաժամ է, կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, երբ երկիրը կանգնած է էկոլոգիական աղետի առաջ՝ այդ ամենի պատասխանատու և մեղավոր իշխանությունը միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրի վիճակը»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից Նարե Սիմոնյանը։
«Կարևոր է մեր ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը, եթե անգամ այն չի ուզում լսել, կարևոր է խոսել օրհասական խնդիրներից, որ չի կարող լինել խաղաղություն էթնիկ զտման և ցեղասպանությամբ անցած հարյուր հազարավոր մարդկանց ձայնը պոպուլիզմի աղմուկով խլացնելով, չեք կարող աշխարհում խոսել ժողովրդավարության մասին, երբ երկրի ներսում խոսում եք «կզցնելու եմ, սատկացնելու եմ, ասֆալտին եմ փռելու, ինչու չես զոհվել» բառապաշարով։ Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»,- շարունակել է նա։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36