«Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա». Գալուզին
![]() 846 Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 14:06 Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին տեսանելի այլընտրանք չկա: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Երևանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հաշվի առնելով կազմակերպության միջոցառումների բոյկոտը հայկական կողմից, Գալուզինը նշել է, որ Մոսկվայում ելնում են նրանից, որ ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը բխում է առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: «ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար: Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ մասնագիտացված անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ: Ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան»,- ասել է Գալուզինը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
