«Ձեզ անդիպլոմ կարելի է պաշտոններ զբաղեցնել, իսկ ուսուցիչներին՝ ո՞չ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեզ անդիպլոմ, կասկածելի ծագումով դիպլոմներով կարելի է պաշտոններ զբաղեցնել, իսկ ուսուցիչներին ու գյուղերի վարչական ղեկավարներին՝ ո՞չ
2023թ․ նոյեմբերին Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես, Արծվաբերդ, Չինարի և Պառավաքար բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, քանի որ օրենքի համաձայն, 1000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, իսկ նշված պաշտոնյաները բուհ չեն ավարտել։ Բուհի դիպլոմ չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում 55 ուսուցիչ ազատվել է աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանի հարազատ քեռու տղան՝ «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեներ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանը 2019թ. փետրվար ամսին ազգային պարկի կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում։ 2019թ․ հունիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Մ․ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 200 հազար դրամի չափով տուգանքի: Չնայած այդ դատվածությանը և բարձրագույն կրթություն չունենալուն, Մ․ Հովհաննիսյանը 2022թ․ հունիսի 8-ից «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի օգնականի պաշտոնն է զբաղեցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դիպլոմ չունի, ՔՊ-ական բազմաթիվ ղեկավարներ, որոնք պետական բարձր պաշտոններ ունեն, կասկածելի ծագումով դիպլոմներ ունեն։ Նիկոլի թիվն է, կոռուպցիա չկա, չկա, ապագա կա, կա»:

Սպասվում են տեղումներ (լուսանկար)
1707:42
«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան
9803:12
«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան
11502:12
«Եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել». Էդգար Ղազարյան
12400:42
Ապամոնտաժվել է Շինարարների փողոցի լիցքավորման կայանը, որն, ըստ լուրերի, Մեսրոպ Մանուկյանի ազգականին էր (տեսանյութ)
10700:24
CNN-ը հաղորդում է, որ Ուկրաինան սպառել է Patriot հրթիռների իր պաշարները
27500:00
Ռուսաստանը ծրագրել է մեկ ամսվա ընթացքում դադարեցնել Կիևի, Խարկովի և Օդեսայի էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումը. NYT
264Երեկ, 23:42
«Ամեն ինչ՝ կենսաչափական նոր անձնագրերի ու նույնականացման քարտերի մասին». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
106Երեկ, 23:00