ՔԿ-ն` Քասախում կատարված սպանության մասին
![]() 613 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 18:54 Սպանություն Քասախ համայնքում․ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, նրանց հայտնաբերելուն ուղղված միջոցներ են ձեռնարկվում: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաև տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա: Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային և հետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշակակն փորձաքննություն: Նախաքննության ընթացքում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։ Վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։ Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ե․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։ Ե․ Ա․-ն և Վ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի և այլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբարելու նպատակով: |

Շիրակում ողբերգական վթարի զոհերի թիվն ավելացել է
27618:30
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 2 զոհ, 3 վիրավոր
22115:30
Շիրակի մարզում 2 տարեկան երեխա է մահացել
15312:00
Ենթակայանում բռնկված հրդեհի տեսանյութը (տեսանյութ)
21909:18
Կրակել են Գյումրիում հայտնի դաջվածքներ անող տղամարդու աչքին
324Երեկ, 18:00
Կիևը ենթարկվել է զանգվածային հարձակման (տեսանյութ)
518Երեկ, 15:22
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վիրավորների թվում կան երեխաներ
379Երեկ, 11:18
Սիրիայի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել (տեսանյութ)
90826.12.2025, 15:37
