«Փաշինյանը քիչ մեղք ունի». Լուկաշենկոն` Հայաստան-Ադրբեջան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին
![]() 429 Կիրակի, 25 փետրվարի, 2024 թ., 17:54 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընտրություններում քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, պատմել է, թե ինչպես է ժամանակին միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Նրան մեջբերում է BelTA-ն։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև ֆինանսական աջակցություն է առաջարկել հայկական կողմին: «Ես անկախ ինձնից միջնորդ դարձա: Բաքվից գնացի Երևան և այդ ազդակները փոխանցեցի։ Ադրբեջանը հարուստ երկիր է. բազմաթիվ առաջարկներ են եղել այս հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության մեջ մինչև միլիարդավոր դոլարների ներդրումներ»,- նշել է Լուկաշենկոն։ «Դե, կռիվ եղավ, վերջացավ։ Ինչպիսի՞ն պետք է լիներ մեր դիրքորոշումը։ Հայերը մեր մտերմներն են, մեր հարազատ ժողովուրդը։ Իսկ Ադրբեջա՞նը, հո օտար չէ. դրա համար էլ հայտնվեցինք այս իրավիճակում։ Եվ ՀԱՊԿ-ի համար այս հակամարտության մեջ մտնելու պատճառներ չկային։ Մեզ համար բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ այս թեման մեկ անգամ չէ, որ քննարկվել է, և որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ. «ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մահմեդական երկրներ։ Դուք էլ եք սա հասկանում։ Սա մասամբ համապատասխան դիրքորոշում է։ Եվ երրորդ՝ Հայաստանը ցանկանո՞ւմ էր, որ մենք ներքաշվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մեջ։ Այսպիսով, այս պատերազմը դեռ շարունակվելու էր, և հազարավոր մարդիկ կմահանային: Կարծում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ցավոք, պատերազմի միջոցով ի վերջո եկան խնդրի ճիշտ լուծմանը։ Հայաստանը (և նրանք դա խոստովանել են) գրավել էր հինգ-վեց ադրբեջանական շրջաններ»։ Լուկաշենկոն նաև մատնանշեց Ֆրանսիայի հետ Հայաստանի շփումները. «Նրանք անընդհատ շփվում են այնտեղ՝ Ֆրանսիայում, Էմանուել Մակրոնի հետ։ Հետևեցին հայտարարությունները, թե Ֆրանսիան կօգնի հակաօդային պաշտպանության համակարգերով, ռազմական ոլորտում և տնտեսության մեջ։ Իբրև թե, Երևանին կդնի իր ուսերին ու կտանի։ Ոչ ոք էլ ոչ մեկին չի տանի։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում. Ուստի Երևանի քաղաքական գործիչները պետք է արթնանան և, ինչպես ժողովուրդն է ասում, չկորցնեն այն, ինչ ունեն»։ |

«Մենք սրա համար մեղադրում ենք բոլոր նրանց, ովքեր հովանավորում են Ուկրաինայում ահաբեկիչներին». Զախարովա
33313:20
«Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից». Ալիև
42112:25
Բուրկինա Ֆասոն և Մալին արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք
41711:54
Եվրոպական երկրները կարող են մինչև 15,000 զինվորական ուղարկել Ուկրաինա. #DieWelt
43610:41
Խերսոնի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 24 մարդ է զոհվել
29509:57
«Հույսն արժեք չունի, եթե այն չի ամրապնդվում պատասխանատվությամբ, ազգային ոգով և պետական մտածողությամբ». Մհեր Մելքոնյան
24804:18
«Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով». Տիգրան Աբրահամյան
186Երեկ, 19:30
«Գազայում նոր կառավարություն հնարավոր է, եթե ՀԱՄԱՍ-ը զինաթափվի». Նեթանյահու
606Երեկ, 19:24
