Երթ Հավլաբարի Սուրբ Գևորգ եկեղեցի՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

Վրաստանում հայերի միությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի փետրվարի 25-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ անդամներ երթով շարժվել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի: Այնտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս Եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Ապա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում անցկացվել է դասախոսություն «Սումգայիթի ջարդեր» թեմայով, որը բանախոսությամբ հանդես է եկել պատմաբան Ենոք Թադևոսյանը, նաև ցուցադրվեց ֆիլմ, ինչից հետո ելույթ է ունեցել Բաքվի փախստական, ներկայում Վրաստանի քաղաքացի՝ ներկայացնելով Բաքվում իր և իր հարազատների տեսած ջարդերի մասին։
Այս համատեղ միջոցառմանը ներկա են եղել Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և Համայնքի անդամներ։

Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան չի կարող միանալ ԵՄ-ին առանց Մերձդնեստրի
7600:53
«Փաշինյանն Ալիևին խոստացել է հայ ժողովրդի հիշողությունից ջնջել ամեն հայկականը»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6300:06
«Նոր ընտրությունները կարող են բխել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից». Դավիթ Անանյան
54Երեկ, 23:48
Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը (տեսանյութ)
75Երեկ, 23:36
Թրամփը պնդում է, որ Իրանը «շատ մեծ զիջումներ» է անում ԱՄՆ-ին
116Երեկ, 22:25
Ռումինիայի Ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծը
92Երեկ, 22:11
«Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
59Երեկ, 22:00
Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 2,4 միլիոնը. #Mash
115Երեկ, 20:57