«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ շատերը բորենիների նման «երախները» բացել ու հրճվում են այս կամ այն մարդուն ունեզրկելու գաղափարից, պետք է հստակ հասկանալ, որ դրանից ո՛չ ոք ավելի երջանիկ, ավելի բարեկեցիկ կամ ավելի լավ չի ապրելու։ Փոխարենը փակվելու են աշխատատեղեր, փոխարենը պակասելու են պետությանը վճարվող զգալի հարկեր, ու որ ամենակարևորն է՝ սա նախադեպ է մարդուն իր քաղաքական հայացքների կամ ցանկացած այլ դրդապատճառով ունեզրկելու, սեփականություն խլելու։
Իսկ դա փոխադարձ կապ է ստեղծում նաև ապագայի մեջ։ Վաղն էլ գուցե ինչ-որ իշխանություն որոշի, որ հենց ձե՛ր՝ հրճվողներիդ ունեցվածքը պետք է խլի...
Բայց սա մի կողմ։ Այսքանից հետո այդ ո՞ր սփյուռքահայը կամ արտաքին անհատ ներդրողն է ցանկանալու Հայաստանում թեկուզ 1 լումայի ներդրում կատարել, եթե Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված չէ և իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ուղղակի բռնել ու ունեզրկել։
Ես Հայաստանից դուրս բնակվող շատ ընկերներ ունեմ, ովքեր հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարել։ Մի քանի տարի առաջ, երբ հաջողվեց նրանցից մեկին համոզել Հայաստանում ինչ-որ ներդրում կատարել, ցավոք՝ այս տարի վաճառեցին ու հեռացան Հայաստանից ներկա մթնոլորտի պատճառով։
Այս ամենից Հայաստանի ժողովուրդն ավելի լավ չի ապրելու, այլ հակառակը՝ զրկվելու է հնարավորություններից, որոնց շահառուն առաջին հերթին աշխատավոր խավն է։
Ի՞նչ ասեմ, կյանքում որևէ բարիք չստեղծածներով շարունակեք քանդել ամեն ինչ, տեսնենք վերջում ինչ կմնա...»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
164Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
477Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
22212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
21412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
46411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
68311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
24311.08.2026, 16:54