«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ:
Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ Շվեյցարիայում բանակցում էր ԱՄՆ հետ, որի պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Վենսը: Այն Վենսը, որը փետրվարին ժամանել էր Հայաստան ու Ադրբեջան: Երեւանից Բաքու թռչելուց հետո, այնտեղ նա հայտարարեց, թե առաջին պաշտոնյան է, որ անցնում է Թրամփի ուղու վրայով:
Այդ ժամանակ դեռ չէր սկսել Իրանի դեմ պատերազմը, բայց Թեհրանը արդեն հայտարարել էր՝ Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի խորհրդական Վիլայաթիի շուրթերով, որ այդ ծրագիրը Իրանի համար անընդունելի է կտրականապես: Պատերազմի առաջին օրը ԱՄՆ սպանեց Խամենեիին, ու իրանյան ռազմա-քաղաքական ղեկավարության մի զգալի մասին: Բայց Վիլայաթին օրինակ՝ ողջ է: Կարեւոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը, թե՞ հակառակը՝ Շվեյցարիայից հետո Ղալիբաֆն Ալիեւին կարող էր հայտնել, որ Վենսը առաջին, բայց նաեւ վերջին պաշտոնյան է, որ թռել է Թրամփի ուղու վրայով»:

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
4322:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
7420:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
8320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8519:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
11119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8718:48