Լավրովը հերքել է այն պնդումները, թե ՀԱՊԿ-ն լքել է Հայաստանը դժվարության պահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ն «դժվարության պահին լքել է Հայաստանը», իրականությանը չեն համապատասխանում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն լքել է Հայաստանը դժվարության պահին, նույնպես չեն համապատասխանում իրականությանը»,- իր ճեպազրույցում ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երբ ՀԱՊԿ կազմակերպությունը, ի պատասխան Երևանի խնդրանքի, ուղարկեց իր փորձագետների առաքելությունը տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար, այն վերադարձավ և առաջարկեց դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին։ «2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը տեքստային համաձայնեցրեցինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։ Պայմանավորված է եղել, մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է: Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը՝ որպես ԱԳՆ-ների և պաշտպանության համաձայնեցված փաստաթուղթ։ Նախարարությունները, բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահ, ասաց, որ իրեն չի գոհացնում այս փաստաթուղթը, քանի որ ՀԱՊԿ-ն հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- հիշել է Լավրովը։

«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
5417:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
5317:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
5817:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
6016:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5816:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
14216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
5416:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
6516:30