«Քաղաքացու օրվա» առթիվ դպրոցներում կանցկացվի «Հայրենիքը պետություն է» խորագրով նախագիծ

957
Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 20:48
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:
Այդ օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ՝ «Հայրենիքը պետություն է» խորագրով:
Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեն յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով:
Արդյունքներն ամփոփվելու են դպրոցներում և ապրիլի 27-ին տեղադրվելու դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքում:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
80605.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
90005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
116504.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
133903.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
117802.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
135801.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
119201.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
108301.08.2026, 14:42