«Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից»․ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։
Մեր երկրում արդարադատությունը մահացել է, բարոյականությունը հավիտյանս լքել է ռեժիմի սպասարկու բոլոր կառույցներում աշխատող «տուն պահող» կենսաբանական զանգվածների մարմինները։ Սրանք հայրենիք և սրբություն չունենալուն զուգահեռ նաև չունեն ամենակարևորը՝ սրանք ամոթ չունեն։ Ամոթ չունեն ճիշտ այնպես, ինչպես ամոթ չունի ռեժիմի պարագլուխը, որին հաջողվել է իր շուրջբոլորը հավաքել գարշահոտությամբ բուրող կամակատար անամոթներին։
Վստահ եմ, որ այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև։ Մենք այդ ժամանակ գլուխներս բարձր նայելու ենք նրանց աչքերին, մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից։
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…
Ազատություն քաղբանտարկյալներին»։

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
2219:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
2819:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
8418:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
8117:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
6417:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8017:00
«Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա՝ ՔՊ-ն է». Իշխան Սաղաթելյան
6716:48
«Տիգրանաշենի համար հրահրվող պատերազմում առաջնգծում կլինեն ՔՊ-ն ու Աշոտ Փաշինյանը». Հովհաննես Իշխանյան
7416:18