«Մոսկվան որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել». Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն (Դաղստան), որը վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի համար նախկինում շրջագծված առաքելությունն այլևս արդիական չէ, իսկ նոր առաքելություններ «ձևակերպելը» այլևս անհնարին է։
Ըստ էության, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը (կամ դրանց նոմինալությունն ու պատրանքը) Հարավային Կովկասի այս հատվածում, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակով որոշում։
Նման որոշումը, կամ Ռուսաստանի հետքայլը, ակնհայտորեն, ձեռնտու է Ադրբեջանին, Թուրքիային և Արևմուտքին, և չի բխում Ռուսաստանի շահերից, ինչը ենթադրություններ է առաջացնում, որ Մոսկվան իր խաղաղապահ զորքերի դուրսբերման շուրջ միջազգային ասպարեզի այլ մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշակի զիջումներ կամ խոստումներ է ստացել: Դիտարկումներն ու կանխատեսումները՝ կապված նրա հետ, թե կոնկրետ ինչ է առաջարկվել Ռուսաստանին՝ որպես փոխհատուցում նման քայլի համար, պատված են անորոշությամբ և բուռն քննարկումների ու վերլուծության առարկա են դարձել փորձագիտական հանրության շրջանում։
Սակայն այս համատեքստում պարզ և հստակ է մի բան, որ Հայաստանի շահերն ու նկրտումներն ակնհայտորեն դուրս են մնացել բանակցությունների ժամանակ քնարկված առաջնահերթությունների շրջանակից՝ առանց պատշաճ ուշադրության արժանանալու, չնայած արդարության համար պետք է արձանագրել, որ ներկա ժամանակահատվածում մեր երկրի շահերն ու ցանկությունները ձևակերպելու և միջազգային ասպարեզներում ներկայացնելու ունակություն ունեցող անձինք կամ կառույցներ գոյություն չունեն։
Ռուսաստանի կողմից իր խաղաղապահ զորքերի դուրսբերումն Արցախից մեկ անգամ ևս ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները՝ ցույց տալով խաղաղապահության, դիվանագիտության և միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերի կշիռն ու բարդությունը։ Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»:

Լուսանկարման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
910:12
Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»
5509:18
1500 հոգանոց սև ցուցակ կա. «Հրապարակ»
6809:12
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
7707:42
«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան
11503:12
«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան
13902:12
«Եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել». Էդգար Ղազարյան
13700:42
Ապամոնտաժվել է Շինարարների փողոցի լիցքավորման կայանը, որն, ըստ լուրերի, Մեսրոպ Մանուկյանի ազգականին էր (տեսանյութ)
11300:24