«Ոսկեպարի սահմանային փոփոխությունը լուրջ սպառնալիք է ստեղծելու»․ «Թաթոյան» հիմնադրամ
![]() 182 Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 13:36 «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է զեկույց, որում ներառված են Տավուշի մարզում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Հավաքագրած փաստերը ևս մեկ անգամ վճռականորեն հաստատում են, որ կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման սկիզբը կամ գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։ Ըստ փաստերի Ազատամուտում կան շենքեր, որոնց բնակարանները կա՛մ սահմանով կիսվելու են, կա՛մ անցնելու են ադրբեջանական կողմին։ Այս հատվածում սահմանամերձ կդառնա նաև Դիտավան գյուղը, որը նույնպես կդառնա ադրբեջանական դիտարկման ներքո գտնվող բնակավայր։ Հնարավոր սահմանային փոփոխությունների արդյունքում Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի բնակավայր լինելուց։ Ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։ Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի։ Հնարավոր սահմանային փոփոխություններից հետո ունեալու ենք Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն մոտակա Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։ Կիրանցում բացի այն, որ միջպետական մայրուղու հետագա շահագործումը վտանգված է լինելու, այլ նաև բնակելի տները հայտնվում են հենց շփման գծի մեջ։ Անգամ ոչ զինված տեսանելիության պայմաններում մարդկանց տները լինելու են ադրբեջանական զինված թիրախի ներքո։ Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր ևս անցնելու են Ադրբեջանին, իսկ գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով։ Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։ Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն։ Խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնեվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շոտերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։ Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճամապարհն առհասարակ։ Աղբյուրը` «Թաթոյան» հիմնադրամ |

«Ես էլ կարող եմ մեծահարուստ դառնալ, բայց կդառնա՞մ»․ Ոսկան Սարգսյան
5717:18
«Ինչու է սրացել Նիկոլի «Սերժացավը»»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
7817:12
«Երևան Սիթի»-ի Կոմիտասի մասնաճյուղը վերադարձել է իր բնականոն աշխատանքին
12617:06
«Պապ թագավորի հետ համեմատվելը նիկոլական բլեֆի հերթական ձևերից է»․ Արմեն Հովասափյան
13317:00
«Երբ ծառերին տգիտությամբ են մոտենում, սա է արդյունքը»․ Քրիստինա Վարդանյան
12416:30
«Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից սահմանափակելու համար օգնության բերվեցին մահացած մարդկանց ցուցմունքները»․ Ամրամ Մակինյան
18615:54
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12415:42
«Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել (տեսանյութ)
13915:18
