«Փաշինյանը հրահանգել է, որ իր դեպուտատները միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գան տանից». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսպանական Ալիկանտե քաղաքում մի ուշագրավ դեպք էր տեղի ունեցել․ դասախոս կինը զեկույց է կարդում ընտանեկան ամրության մասին ինչ-որ կոնֆերանսում՝ իր ընտանիքից գեղեցիկ օրինակներ բերելով, իսկ նույն պահին ամուսինը փաստաբանի հետ դատարան է մուտք անում ամուսնալուծության խնդրանքով թղթերը։ Կոնֆերանսի ընդմիջման ժամանակ ամուսինը զանգահարում է կնոջն ու առույգ ձայնով, ուրախությամբ տեղեկացնում, որ իրենց համատեղ դժբախտ կյանքին մնացել է մի քանի օր։ Ընդմիջումից հետո կինը ձայն է խնդրում կոնֆերանսում և ասում՝ իր ունեցած ելույթի մասին կարող են մոռանալ, որովհետև ծայրից ծայր սուտ էր։
Հայաստանում բողոքի ամենօրյա ցույցեր են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ասում են, որ դու ստախոս ես, որևէ խոստում չես կատարել, հողատու ես, դավաճանել ես, գործակալ ես․ ակցիաների մասնակիցների նկատմամբ, Փաշինյանի հրահանգով ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, իշխանությունը պահպանելու համար․ ծեծում են անչափահասների, բերման ենթարկում, իրենք իրենց թողած՝ քաղաքացիներին անվանում են տականք և այլն, զուգահեռ Փաշինյանը զեկույց է կարդում Կոպենհագենում այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը իսկապես իրականություն է դարձել։ Կոնֆերանսը լսողների ուշքը, վստահ եմ, հռհռհալուց գնացել է․ որովհետև աշխարհի բոլոր անկյուններում այս պահին Հայաստանի մասին են խոսում․ բոլոր երկրներում չէ, ու լավ օրից չէ, որ հոգևորականը իշխանափոխության շարժում է անում․ քչից- շատից մեզանով հետաքրքրված երկրներում խոսակցության թեման մեր իրադարձություններն են։ Ու բոլորը տեսնում են, պատճենում են, ցուցադրում են այն կադրերը, որ Հայաստանում ոստիկանությունը քաղաքացիներին ջարդում է, որ չդիմադրեն, ետ կանգնեն իրենց պահանջից։
Ամեն մեկը, ամեն քաղաքացի պատճառ ունի փողոց դուրս գալու․ դաժե ՔՊ-ականը ունի պատճառ։ Էն ՔՊ-ականները, որոնց Փաշինյանը ստիպում է իր նկարը հրապարակել ֆեյսբուքյան էջում ու դա անում են ստիպված, նրանք ևս կարիք ունեն կապանքներից ազատվելու։ Էն ՔՊ-ականները, որոնք շանտաժով ու կոմպրոմատներով շարունակում են Նիկոլի թիմում մնալ, կարիք ունեն ազատվելու։ Էն ՔՊ-ականները, որոնք ամեն օր իրենց բարեկամների, հարևանների կողմից ամոթանքի են ենթարկվում, սա շանս է ազատվելու։ Պատկերացնո՞ւմ եք, դուք հեղափոխությունից առաջ ինչ-որ բան էիք ձեզնից ներկայացնում և կամ էլ ոչ մի բան չէիք ներկայացնում, բայց հիմա դարձել եք ստրուկներ, թրաֆիքինգի եք ենթարկվում։ Ասում են, 3 օրով գնացել է Դանիա, հրահանգել է, որ իր դեպուտատները միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գան տանից, ոչ մի ուրիշ տեղ, բացի գործի ու տուն, որ հանկարծ ուրիշ մարդու հետ չհանդիպեն, բան չխոսեն, մեջները գցել է, թե ձեզ ԱԱԾ-ն հետևելու է, նայե՛ք հա։ Դե ասեք, դուք սրանից ազատվելու կարիք չունե՞ք»:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
147Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
137Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
137Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
185Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
178Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
163Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
15526.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
15926.09.2026, 23:12