«Գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ». Վարդան Ղուկասյան
![]() 266 Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 11:48 «Ազգային ճակատ»-ը նախօրեին հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային համաժողովի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժամը 15:30-ին հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,- նշված էր տեքստում: «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ շարունակում է աջակցել շարժմանը՝ հիշեցնելով իր՝ ավելի վաղ արված հայտարարությունը, այն է՝ այսօր ժամը 17:00-ին իր աջակիցներին հրավիրում է Հրապարակ: «Բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Եթե չհավաքվեց էն կրիտիկական մինիմալ մասսան, որը եղել է մայիսի 9-ի ժամանակ, ապա չենք վհատվում ու բոլորս քայլում ենք Օպերա՝ Բագրատ Սրբազանին օգնության: Ես հասկանում եմ՝ Սրբազանն անընդհատ փախնում ա ինձնից, փոխարենը հանդիպում ա Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի հետ, իրենք լուրջ, կուլտուրական դեմքեր են, Վարդան Ղուկասյանը՝ քըխ... Եկեք մի հատ քվեարկություն անցկացնենք, կտեսնեք, որ էդ մարդկանց պիտանելիության ժամկետը լրացել է: Ու հիմա հելել, գնացել ես, սրանց հետ ես հանդիպում: Ես Հրապարակում եմ միտինգ անում, դու վազում, էթում ես Օպերա, հարց չկա: Ես իմ ժողովրդին հավաքում եմ, գամ Օպերա, տեսնեմ՝ էդտեղից ո՞ւր ես փախնելու, գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ»,- նշել է Ղուկասյանը: Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

««Խաղաղության» ջատագովներն ինչի՞ վրա են հույսը դրել՝ կզելով, ուրանալով և զիջելով»․ Վահրամ Մարտիրոսյան
4801:06
«Միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է». Վարդան Ոսկանյան
8800:42
«Միասնության թևեր»-ը հրապարակել է իր ծրագրի դրույթները (տեսանյութ)
6900:18
«Հայաստանի ղեկավարը տղամարդկություն չունի, ես կտամ Ալիևի պատասխանը». Արման Թաթոյան (տեսանյութ)
8600:00
«Ստուգեք՝ ձեր տան վրա կա՞ն արդյոք գրանցված անծանոթ մարդիկ». Արամ Մանուկյան
137Երեկ, 23:24
«Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան (տեսանյութ)
141Երեկ, 23:18
«Մեքենայի կայանման հարցով վիճաբանություն, կրակոց՝ Երևանում»․ ՆԳՆ
163Երեկ, 23:12
«Իսկ կարո՞ղ ա տենց տրյապկա չլինեիր, 16 օր հետո նոր ռոզիսկ չտայիր». Արամ Գևորգյան
181Երեկ, 22:48
