Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
68
Այսօր, 00:48

2028֊ին Երևանի քաղաքապետի ընտրություններ են սպասվում։ Չնայած դեռ երկու տարի ժամանակ կա, ըստ լուրերի, ՔՊ-ում մրցակցություն է հասունանում ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի և Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև։ Ասում են՝ երկուսն էլ մարտական են տրամադրված. յուրաքանչյուրն իր շրջապատում վստահեցրել է, որ ինքն է լինելու քաղաքապետը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս այդ պաշտոնի համար հավակնություն է ունեցել։
Որպես թեկնածու՝ շրջանառվում էր նաև վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի անունը, սակայն վերջինս ասել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։