Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

67
Այսօր, 01:00

Մի ժամանակ Երևանի ժամացույցի գործարանի արտադրանքը հայտնի էր աշխարհի տասնյակ երկրներում։ Հազարավոր աշխատակիցներ, միլիոնավոր ժամացույցներ և միջազգային շուկա․ այսպես էր գործում խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևոր ձեռնարկություններից մեկը, որն այսօր մնացել է անցյալի հիշողության մեջ։

Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

Գործարանը հիմնադրվել է 1943 թվականին։ Այն արտադրում էր զարթուցիչներ, մեխանիկական և էլեկտրոնային ժամացույցներ, որոնք հայտնի էին «Սևանի» և «ԵԺԳ» ապրանքանիշերով։ Արտադրանքն արտահանվում էր 63 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիա, Անգլիա, Արևմտյան Գերմանիա, Կուբա և Հունգարիա։
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

Արտադրության ծավալները տարիների ընթացքում զգալիորեն աճել են․ 1945 թվականի 13 հազար 600 ժամացույցից մինչև 1975 թվականի ավելի քան 4 միլիոնը։ Գործարանում աշխատում էր շուրջ 2500 մարդ, իսկ տարեկան արտադրությունը հետագայում հասնում էր մոտ 5 միլիոն ժամացույցի։
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

Գործարանն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ արտադրանքով։ Ստեղծվել էին Կոմիտասի 100-ամյակին նվիրված՝ ծիրանի փայտից, և Լենինի 100-ամյակին նվիրված՝ հայկական տուֆից պատրաստված ժամացույցներ։
Ձեռնարկության պատմության կարևոր վկայություններից է նաև «Ժամագործ» թերթը, որի 1967-1969 թվականների համարներում ներկայացվում էին աշխատակիցների առօրյան, արտադրական հաջողություններն ու խնդիրները։
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

1976 թվականին ժամացույց արտադրող ձեռնարկությունները միավորվեցին Երևանի «Սևանի» արտադրական միավորման մեջ։ Սակայն Խորհրդային Միության փլուզումն ու դրան հաջորդած տնտեսական դժվարությունները ծանր հարված հասցրին գործարանին։ Արտադրությունն աստիճանաբար դադարեց, և երբեմնի աշխույժ արտադրամասերը լռեցին։
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

Այսօր Սոսեի փողոցի 13 հասցեում գտնվող գործարանի շենքը հիշեցնում է Երևանի արդյունաբերական երբեմնի հզորության մասին։ Մի ձեռնարկություն, որի արտադրանքը հասնում էր աշխարհի 63 երկիր, հազարավոր մարդկանց աշխատանքով էր ապահովում և տարեկան միլիոնավոր ժամացույցներ արտադրում։
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը

Ժամանակը շարունակեց իր ընթացքը, իսկ Երևանի ժամացույցի գործարանի պատմությունը մնաց՝ որպես արդյունաբերական մի ամբողջ դարաշրջանի հիշողություն։