«Փաշինյանի ներմուծած հայկական պետականության մոդելի գործարկումը կարևոր է իշխող թիմի համար». Արման Մելիքյան

Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի իշխանությունը պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար արմատական վերանայման ենթարկեց հայկական պետականության մինչ այդ գործող մոդելը՝ Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն երկբաղադրիչ կառուցվածքային միասնականությունը փոխարինվեց «Խորհրդային Հայաստանի սահմաններով
Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների հայրենիքն է» բանաձեւով և դրանից դուրս Հայոց պետականություն պաշտոնական Երևանը չի ճանաչում։ Հենց այս նոր մոդելի շրջանակներում էլ այժմ Փաշինյանն ընդգծում է, որ սահմանազատման հետ կապված տավուշցիների դժգոհությունները հակասում են իր կողմից ներմուծված հայկական պետականության մոդելին և, հետևաբար, իրենց տեղային մանր-մունր կամակորություններով հակադրվում են համապետական շահերին։ Փաշինյանի ներմուծած հայկական պետականության մոդելի գործարկումը կարևոր է իշխող թիմի համար, քանի որ տեսականորեն, միգուցե, իսկապես կանխի կամ էլ գոնե թույլ տա հետաձգել պատերազմական գործողությունների վերսկսումը ու միաժամանակ էլ ապահովի Փաշինյանի թիմի համար իշխանական լծակները պահպանելու համար անհրաժեշտ արտաքին բազմակողմանի աջակցությունը»։

«Իրեն թվում է, թե ինքը դեռ «դուխով» կեպկայով Նիկոլն է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
1913:54
«Լեգիտիմ չէ որևէ առաջարկ չտեսած՝ մերժել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6213:00
«Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի ալիևյան սահմանադրությունը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6212:42
«Գործընկերներով մեկ-մեկ քաշքշում ենք իրար, դուք էլ բզբզում եք»․ Ռոման Համբարձումյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
6312:24
Սևակ Միքայելյանն ընտրվեց
6812:18
«Ձեզ հատուկ բերել են ԱԺ, որ բոլորին ծեծե՞ք». լրագրողը՝ Նարեկ Բաբայանին (տեսանյութ)
7512:06
«Ալիևը որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ»․ Տաթևիկ Հայրապետյան
6312:00
«Ինձ ոչ ոք չի կարող հրահանգ տալ․ Նիկոլ Փաշինյանը եղած երևույթին աջակցություն հայտնել է»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
6211:54