Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների հանդիպմանը

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
117
Այսօր, 10:19

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ «Մեծ քսանյակի» (G20) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է РИА Новости-ն։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը։

Ինչպես ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, քննարկումների հիմնական թեման կլինի համաշխարհային տնտեսությունը՝ աշխարհաքաղաքականության մեջ այսօր նկատվող կործանարար միտումների վերլուծությամբ։

Նշվում է, որ G20-ի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստական բնույթ կկրի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։