Հաքերները Binance կրիպտոբորսայից 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ են գողացել

Գիշերն անհայտ անձինք կոտրել են կրիպտոարժույթների խոշորագույն՝ Binance բորսայի համակարգը և իրենց հաշիվներին փոխանցել միլիարդավոր դոլարների կրիպտոարժույթներ։ Binance-ի գնահատմամբ՝ ընդհանուր վնասը կազմել է 6,3 միլիարդ դոլար։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպը կարող է դառնալ պատմության մեջ կրիպտոարժույթների ամենախոշոր գողությունը։
«Բլոկչեյն ոլորտի գործընկերների հետ համագործակցությամբ՝ մեզ հաջողվել է սառեցնել տուժած ակտիվների մի մասը. այս պահի դրությամբ մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է արգելափակվել անմիջապես բլոկչեյնում», — հայտնել են ընկերությունից։
Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողները կոտրել են DevOps ինժեներներից մեկի անձնական նոութբուքը։ Դա հաքերներին հնարավորություն է տվել մուտք գործել ծառայողական ծրագրային միջավայր և նախաձեռնել միջոցների ելքագրման չարտոնված գործարքներ։
Միևնույն ժամանակ, ընկերությունը չի հայտնաբերել կրիպտոարժույթի դրամապանակների գաղտնի բանալիների (private keys) արտահոսքի որևէ հետք։

«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
7616:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
105816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
94015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
65814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
141813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
67012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
176410.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
191309.11.2026, 18:19