Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կաշառքի մեղադրանքով ձերբակալվել է Շիրակի հարկադիր կատարման ծառայության պետը

Կաշառքի մեղադրանքով ձերբակալվել է Շիրակի հարկադիր կատարման ծառայության պետը
37
Այսօր, 11:24

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ կալանավորվել են, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Նախաքննությունը շարունակվում է։