«Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին». Էդգար Ղազարյան

«Վերջին ամիսներին բենզինի շուկայում հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը միջնորդ կազմակերպությունների միջոցով դարձել է ՀՀ-ում բենզինի ու դիզվառելիքի մատակարար: Այդ եղանակով այն այս պահին ի՞նչ դիրք ունի՝ ՀՀ նավթամթերքի շուկայում»,- դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը: Սարգսյանը նշեց, որ իրեն հայտնի չէ ադրբեջանական SOCAR-ի կողմից բենզինի ներմուծման դեպք ուղիղ ՀՀ շուկա, և որ իր տեղեկություններով այս պահին այդ երկրից ներմուծումներ չկան: Ղազարյանն արձագանքեց. «Երեք հարցերի վերաբերյալ ձեր պատասխանից հասկացա, որ առհասարակ չեք տիրապետում իրավիճակին... Ասում եք՝ SOCAR-ը շուկայի դերակատար չէ. Ադրբեջանում նավթ, գազ արտադրող, վերամշակող միակ ընկերությունը SOCAR-ն է ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է ներմուծում, ուրիշ սուբյեկտ ընդեղ գոյություն չունի, ո՞նց SOCAR-ը չի մասնակցում: Ասում եմ չէ՞՝ միջնորդավորված ընկերությունների միջոցով»:

«Դուք առհասարակ չեք տիրապետում իրավիճակին». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3612:12
«2018-ին Փաշինյանն ասում էր՝ ընտրվելուց 20 րոպե հետո շաքարի մենաշնորհը վերանալու է. 20 րոպեից մի քիչ շատ է անցել, փոփոխություն կա՞». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4611:48
«Բողոքներ ենք ստանում, որ, օրինակ, 10 հազարի առևտուր են անում, բայց 1000 դրամի կտրոն են ստանում». Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
7010:48
Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
61928.10.2026, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
40528.10.2026, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
26528.10.2026, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
75826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
64724.10.2026, 01:06