«ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը». Փաշինյան

«Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ ԽՍՀՄ մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր՝ երբեմն աշխարհաքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն՝ որպես հայոց պետականության ստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:
Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր ԽՍՀՄ-ի համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր ՀԽՍՀ-ից, երբեմն՝ ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ ԽՍՀՄ-ը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:
Իսկ ովքեր հայոց պետականության զգացողությունները փորձում էին կապել հայկական ԽՍՀ-ի հետ, հայտնվում էի բանտերում, նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում: Ահա այս՝ հայրենիքից դուրս հայրենիք-պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ»,- իր ուղերձում նշեց Փաշինյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
221:30
«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
4920:18
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ
5519:54
«Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը». Գրոնո
6119:42
Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
6019:20
«Եթե մեկ անգամ խոշորացված լինելով՝ Տիգրանաշենում որևէ ներդրում չի իրականացվել, ինչպե՞ս եք պատկերացնում գերխոշորացումից հետո». Իրինա Յոլյան (տեսանյութ)
6019:00
Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել
11318:37
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
6617:52