«Բագրատի շարժմանը քաղաքական կշիռ տալու համար ստեր է տարածում»․ Արթուր Հովհաննիսյան

«Ոմն վարդապետ Զարգարյան Բագրատի շարժմանը քաղաքական կշիռ տալու համար ստեր է տարածում՝ հնչեցնելով մեր կուսակցության անունը։ Ասում է՝ իբր Բագրատին ժամանակին ուզեցել ենք ՔՊ-ի ցուցակ բերել, իբր վարչապետը մարդ է ուղարկել Բագրատի մոտ՝ մինչև շարժման սկսելը․․․»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորը նկատի ուներ Ռուբեն վարդապետ Զարգարյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր հետևյալը․ «Մինչև այս շարժումը գործնականորեն սկիզբ առնելը, Սրբազանին են այցելել բազմաթիվ դեսպաններ, որոնց մեջ, ի դեպ, չի եղել Ռուսաստանի դեսպանը։ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու փորձ է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նման փորձ նա արել է այս շարժման սկսվելուց առաջ։ Փաշինյանը Սրբազանի հետ հանդիպելու առաջարկ է արել մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ ինքը ծաղրեց Սրբազանի մատուցած պատարագը՝ ասելով, թե ստենդափ պատարագ են անում։ Պարզ է, որ ուզում էր հանդիպել, որովհետև հասկանում էր՝ դիմադրության օջախ կա Տավուշում, ինչը կա նաև հիմա»։
Արթուր Հովհաննիսյանը հարցազրույցում հնչեցվածն անվանեց ստախոսություն․ «Այս տեքստերը գալիս են ապացուցելու այն, թե ում էր փնտրում Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ մեզ պետք ա մի հատ հոգևորական գա, դառնա վարչապետի թեկնածու և ահա եկավ Բագրատը՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատողը»։

Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
3219:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
5019:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
10318:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
6718:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
6518:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
10617:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
6117:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
14315:19