«ԱԺ-ի շենքը պաշտպանելու համար կան բոլոր միջոցները». Անդրանիկ Քոչարյան

«Այսօր Գառնիկ Դանիելյանը, որի ազնվությանը ես կարող է՝ չկասկածեմ՝ մանդատ դնելու հարցում, որովհետև ինքը միակն է, որ կդնի, նայում է ոստիկաններին ու ասում՝ ինչ պատրաստված տղաներ են, պետք է սահմանը պաշտպանեն։
Սահմանը պաշտպանում են սահմանապահները, ոստիկանությունը պետք է ներքին կարգուկանոնին հետևի, բայց մի բան էլ ասեմ՝ շենքում, բացի արտաքին պաշտպանությունից, կա նաև ներքին պաշտպանություն՝ ՊՊԾ-ն, դուք դա անտեսել եք։ Ես մի անգամ ասել եմ, որ պետական շենքերը պետք պահպանվեն, որովհետև եթե շենքերը չեն պաշտպանվելու, պետությունը իր դռները պետք է փակի։
Եվ դա թիրախավորեցին, որ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ժողովրդի վրա կկրակեն։ Ժողովրդին պետք է այդ սահմաններին չտանեք, եթե տարաք, ապա, անպայման, շենքը պետք է պաշտպանվի ու պաշտպանվելու համար կան բոլոր միջոցները: Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ վաղվա այդ արկածախնիր որոշումը եթե կայացնեն, հեռու մնացեք, նրանցից շատերը պաշտպանված են մանդատներով, իսկ դուք պաշտպանված չեք լինելու: Հեռու մնացեք, որովհետև դրանով դուք քայլ եք անում դեպի մեր պետության ոչնչացում»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան
3312:30
«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4412:18
Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել (տեսանյութ)
8612:12
«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
5611:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
7509:36
Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
7809:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
9009:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
8108:54