National Geographic-ը Հայաստանը ներառել է պարտադիր այցելվող վայրերի ցուցակում

National Geographic-ը առաջարկում է մինչև տարվա վերջ պարտադիր այցելել Հայաստան և մանրամասն ներկայացրել է երկրի զբոսաշրջային պոտենցիալը: Հոդվածի հողինակ Էմիլի Լաշի խոսքերով, Հայաստանը հատկապես դուր կգա արկածների և մշակույթի սիրահարներին: «Այստեղ ՝ Նորավանքի կիրճում, կարելի է զբաղվել ժայռամագլցմամբ, կայակ վարել Ազատի ջրամբարում, և ուսումնասիրել գինեգործություն Վայոց ձորում»,- գրում է նա:
Էմիլին նշում է, որ մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում, կան բազմաթիվ գեղարվեստական ցուցասրահներ և արհեստանոցներ, որտեղ ցուցադրվում են ավանդական արհեստներ, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈՅԻ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ:
National Geographic-ը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել հենց այս տարի և տեսնել «միֆական լեռները», հին վանքերը և վայելել համեղ սնունդը: Ըստ հեղինակի՝ Հայաստանը հրաշալի վայր է նաև անցյալի գաղտնիքները բացահայտելու համար: Ամսագիրը ամենատպավորիչ հուշարձաններից մեկն է համարել Տաթևի վանքը (9-րդ դար): Երկրի հարավում խորհուրդ է տրվում այցելել նաև քարայրային բնակատեղին Խնձորեսկում և «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանը:
«Միևնույն ժամանակ, Հայաստանի հյուսիսը հանդիսանում է առավել կանաչ շրջան և հրաշալի տարբերակ է բնության սիրահարների համար: Դիլիջան քաղաքը սկզբնակետ կդառնա անտառային զբոսանքների համար, որի ընթացքում կտեսնեք գողտրիկ լճակներ և հին ավերակներ: Իսկ ավելի հյուսիսում կարելի է տեսնել ևս երկու վանք՝ Հաղպատն ու Սանահինը, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈՅԻ ցանկի մեջ, իսկ այս այցելության ժամանակ կարելի է նաև ռաֆտինգ անել Դեբեդ գետում», ավելացրել է ամսագիրը:
Էմիլի Լաշը հավելել է, որ Հայաստանը բաց է զբոսաշրջիկների համար կլոր տարին և մշտապես պատրաստ է իր հյուրերին առաջարկել ինչ-որ յուրահատուկ բան:
«Աշնան ամիսները հրաշալի են գինու սիրահարների համար, երբ խաղողի բերքը հասունանում է: Արշավների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի սկիզբ, երբ աշնան հրաշալի գույները սկսում են զարդարել Դիլիջան ազգային պարկը»,- գրում է հեղինակը: Ձմռանը կարելի է այցելել Ջերմուկի հանքային աղբյուրներ, ինչպես նաև զբաղվել դահուկավարմամբ Ծաղկաձորի լեռներում: Հեղինակը շեշտել է, որ մարտի վերջին սկսում են ծաղկել ծիրանենիները, իսկ Երևանի մոտակայքում ծաղկող այգիներում խնջույքներ են կազմակերպվում: Ամռանը ավելի լավ է բարձրլեռնային տարածքներում զբաղվել քայլարշավներով, Սևանա լճում ջրային սպորտաձևերով և վայելել Դեբեդի կիրճի մայրամուտները»,- ամփոփել է ամսագիրը:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
5800:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
80Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
79Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
35507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41907.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76101.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74801.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75501.11.2026, 21:12