ԵՄ կոչը՝ Ադրբեջանին

Եվրոմիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Եվրոխորհրդարանի պատգամավորների հարցերին ի պատասխան: «ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ բոլոր չլուծված հարցերում»,- նշել է Բորելը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող գերիների իրավիճակին՝ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն. «ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղության գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության բարձրացման համար»:

«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
915:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2415:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
2115:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
3614:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
2614:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3814:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4214:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
5314:00