«Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել»․ Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրառումը․ «Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել և ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել։ Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախացին նույն ղարաբաղցին է։
Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։
Այդ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»։

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
1721:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3321:12
«Կարմիր Խաչ»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը
6720:54
«Փաշինյանը դեռ վերահսկում է իշխանությունը, բայց այլևս չի վերահսկում քաղաքականությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
5320:42
Հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում համաշխարհային նավագնացության համար սպառնալիք չկա
9319:37
Աննա Գրիգորյանն ու Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին
7919:06
«Փորձաքննություն են նշանակել, որ դուք ասեք՝ էս փամփուշտը փամփուշտ է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7218:06
«Այն, որ ուսուցիչներն ատեստավորում ու բարձր աշխատավարձ են ստանում, հեքիաթ է»․ Արա Պողոսյան
8017:24