Արցախցի եղբայրներին դաժանաբար ծեծելու համար մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
![]() 355 Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 18:54 Հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։ Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված անհետաձգելի քննչական և վարութային միջոցառումների կատարմանը։ ՔԿ-ից մանրամասնում են, որ եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։ Նախաքննության շրջանակներում առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների հիշողության կրիչները։ Վերցվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ: Վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 2024թ․ հունիսի 21-ին «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների և Երևան քաղաքի 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայնված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ |
Տղամարդու դի է հայտնաբերվել Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բնակարանում
214Երեկ, 22:30Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ մահացածն ու վիրավորները ուսուցիչներ են
350Երեկ, 15:54««Լավ-նա Շաուրմա»-ում սնվելուց հետո 12 անձ տեղափոխվել է հիվանդանոց»․ ՍԱՏՄ
264Երեկ, 15:24Նիգերում զինված անձինք սպանել են 22 բնակչի
48317.09.2025, 11:16Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Եմենի նավահանգստի վրա
50816.09.2025, 18:06«Ամուսնուս կողերը, քիթը ջարդել են»․ Վերոնիկա Միքայելյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
44016.09.2025, 16:30Գազա քաղաքում ուժգին պայթյուններ են, որոնց որոտից ցնցվում է Իսրայելի կենտրոնական մասը
52016.09.2025, 01:13Բրյուսելում կրակ են բացել լեհ պատգամավորի մեքենայի վրա
64115.09.2025, 22:34