«Հիմնական պայքարը լինելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին». Իսագուլյան
![]() 204 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 00:18 Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումն այսօր անցել է բավական թեժ մթնոլորտում։ Քննարկմանը ներկա են եղել քաղաքական ուժերի շուրջ 40 ներկայացուցիչ։ Ազգային Անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի «Պետք է ասեմ, որ բավական ազատ ու անկեղծ քննարկում էր։ Բոլոր հարցերի շուրջ էլ քննարկումներ եղել են, սակայն կան ուժեր, որոնց հայացքները տրամագծորեն տարբեր են ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Օրինակ, մեր՝ «Ազգային անվտանգություն» և ԱԺԲ-ի տեսակետները տրամագծորեն տարբեր են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, սակայն մեր տեսակետը համընկնում է մեկ կարևոր հարցում՝ գործող իշխանությունները, որոնք չեն ներկայացնում Հայաստանի և հայության շահերը և պետք է օր առաջ հեռացվեն իշխանությունից։ Ընդ որում, բոլորը պնդում են, որ դա պետք է լինի օրինական ճանապարհով։ Այսինքն, մեզ բոլորիս միավորում է օրվա իշխանությունից օր առաջ ազատվելու հարցը»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը։ «Ընդհանուր քննարկման արդյունքում մենք եկանք եզրակացության, որ այն լինելու է խորհրդատվական մարմին, որը պարբերաբար հավաքվելու է ու իր առաջարկներն է ներկայացնելու»։ Գ. Իսագուլյանի փոխանցմամբ՝ ամենաթեժ քնարկումը, բնականաբար, եղել է պայքարի ընտրված մեթոդոլոգիայի շուրջ։ Այս հարցում կան տարբեր տեսակետներ. մի մասը գտնում է, որ շարժումը ինչ-որ առումով թուլացել է, մարդիկ կան, որոնք գտնում են, որ այս պարագայում մենք ավելի ուժեղացնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: «Բայց այս քննարկման արդյունքում մենք եկել ենք այն եզրակացության, որ շարժումը ոչ միայն չի մարել, այլև հասել է մի փուլի, երբ հստակ գործողությունների պլան պետք է լինի, կառուցվածքային ինչ-որ բան պետք է ձևավորվի։ «Բոլորս գիտակցում ենք, որ ամառվա այս 3 ամիսները բավական շոգ են լինելու, բայց այս ընթացքում պետք է մարզեր գնալ, կառույցներ ձևավորել, որովհետև հիմնական պայքարը լինելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,- ասել է զրուցակիցը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
