Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնում. «Ժողովուրդ»
![]() 153 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխող ՔՊ-ում բոլոր որոշումները միանձնյա կարգով Նիկոլ Փաշինյանն է կայացնում՝ առանց թիմակիցների կարծիքը հաշվի առնելու, շատ դեպքերում՝ անգամ իր որոշումների մասին չի էլ տեղեկացնում թիմակիցներին՝ անակնկալի բերելով նրանց: ՔՊ-ականները սա մեծ շուքով ներկայացրին, ու անգամ խորհրդարանական լսումներ անցկացվեցին այս թեմայով: ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»: Ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 1-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, քանի որ ինքը «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանն իր այս սպոնտան որոշումներով, ըստ էության, հերքեց ու անորոշ դրության մեջ դրեց թե’ Ալեն Սիմոնյանին, թե՛ ողջ ՔՊ-ին: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
