Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կադրերը

Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կադրերը
330
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 10:36

Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Մարտիրոսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, և մոտ 180-200 մետր առաջ ընթանալով՝ կանգնել «Երևան սիթի»-ի դիմաց: Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, բախման հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Մարտուն Բուդաղյանը, տեղում մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։