Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ավտովթարից տուժածների վիճակը ծանր է

Ավտովթարից տուժածների վիճակը ծանր է
383
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ., 14:42

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), «Ford» (վարորդ՝ Ս. Շ., ծնված 1965 թ․) և «VAZ-21015» (վարորդ՝ Բ. Մ., ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Մ.-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։