Ռուսական զորքերն ամբողջությամբ գրավեցին ռազմավարական քաղաք Վուհլեդարը

6603
Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 22:54
Ռուսական կողմը հայտարարել է, որ ամբողջական վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վուհլեդար ռազմավարական քաղաքի նկատմամբ:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ բնակավայրն «ազատագրվել է «Արևելք» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում»:
Քաղաքի վարչակազմի շենքի վրա արդեն տեղադրվել է ռուսական դրոշը։
Վուհլեդարը (ռուսերեն տարբերակով՝ Ուգլեդար) բնակավայր է, որը գտնվում է Դոնեցկից ուղիղ գծով մոտավորապես 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը 2022 թվականի տվյալներով կազմում էր մոտ 15 հազար մարդ։ 2014 թվականից ուկրաինական զորքերը այնտեղ ամրություններ էին կառուցում։ Քաղաքի համար պայքարը շարունակվում է 2022 թվականի վերջից։

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
23425.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
57925.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
41525.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
63325.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
35025.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
20425.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
23124.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
51824.09.2026, 16:12