Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին հատվել։ Մեր տեղեկություններով, կտրել է առանձնատան բնակիչը, անունը՝ Վահե։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել՝ միջավայրին հասցված վնասի չափը գնահատելով 1 մլն 590 հազար դրամ։ Վարույթը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Դեպքի մասին ՆԳ բաժնին հայտնել է թաղամասի բնակիչը․ Մաշտոցի ոստիկանությունից օպերատիվ խումբ է մեկնել ու պարզել, որ բարդիները հատել են առանձնատան տիրոջ պատվերով՝ 15 հազար դրամի դիմաց: Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ Շատերը վանդալիզմ են որակում, ոմանք ասում են՝ Վահեն տնկել է բարդիները, ինքն էլ կտրում է։ Ոմանք էլ կարծում են, որ չի կարելի այդ տրամաբանությամբ առաջնորդվել, որ դա նույնն է, թե մեկն իր երեխային սպանի ու ռուսաց ցար Իվան Ահեղի նման ասի՝ ես քեզ ծնել եմ, ես էլ սպանում եմ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152220.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136007.10.2026, 01:06