«Ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի տարի շարունակ». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհանգստության իրական աղբյուրը
Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի տարի շարունակ.
1. Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգթոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ և գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։
2. Եթե Թեհրանում, Վաշինգթոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոհայկական ուժեր, իսկական հայամետներ, բայց Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանությունը, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից, միշտ կլինենք «թույլ և մենակ»՝ առանց դաշնակից։
Հետևաբար, կենտրոնանալ է պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են»:

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
104Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
115Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
122Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
201Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
100Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
115Երեկ, 17:12