«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կենցաղապետության խրախճանքն իհարկե շարունակվում է, այս անգամ խաշի բացօդյա սեղանի շուրջ։
Զարմանալի բան՝ ցավոք, չկա վաղուց։ Իսկ ովքե՞ր են մեր ժամանակի հերոսները, կամ համենայն դեպս այդ շարքերում առաջամարտիկները։ Մարդիկ, որոնք բլոգոսֆերան, համացանցը «ցնցում» են գաստրոնոմիական նվաճումներով։
Ես իհարկե բան չունեմ այդ մարդկանց դեմ, իրենց գործն են անում առաջ մղել, հետ չմնալով ժամանակից։ Բայց, դա է մեր ժամանակը, ու ցավոք՝ կառավարող «էլիտան» ձգտում է լինել ժամանակին համահունչ, այլ ոչ թե բերել իրապես, որակապես նոր ժամանակ։ Ինչո՞ւ բերել, եթե դա քաղաքականապես շահեկան չէ, իսկ ահա եղած ժամանակին համահունչ քայլելը ապահովում է «մարդկայնորեն հաճելին» քաղաքականապես օգտակարի հետ։
Բոլորս ենք իհարկե խաշ ուտում, կամ սիրում համեղ սնվել, մասնակցել ջերմ հացկերույթների։ Հարցն այն է, որ մի բան է պարզապես այդ մարդկային բնականոն նախասիրությունը, մեկ այլ բան է այդ ամենը պետական քաղաքականության բաղադրիչի վերածելը։
Որովհետեւ, այդ ամենը պետական քաղաքականության բաղադրչի վերածելով, սեղանին դե ֆակտո դրվում է պարզապես պետությունը, իսկ հետո սեղանից հավաքում են պետության փշրանքները՝ չոր լավաշի կտորների տեսքով»։

«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
3117:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
4316:48
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան
5816:12
«Չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»․ Ռուբեն Հայրապետյան
7515:18
«Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ Րաֆֆի Ասլանյան
7815:12
«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան
7315:06
«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
7314:30
«Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգևոր կենտրոններն են»․ Էդուարդ Շարմազանով
6614:06