Սրբազանը սրբազանին չի դիմավորել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել և ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական և Բյուրական: Թե ինչու Ապարան և Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։
Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգևորականներից է, որ շարժման մեկնարկից հետո՝ ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին և այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերևս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
3912:24
«Հորդորում ենք իրականացնել բերքահավաք». Հայհիդրոմետ
3112:12
«Աղբյուրի ու դարպասի մոտ արյան հետքեր տեսա, հետո իմացա, որ մի թուրք մտել ա հայի օջախ»․ Շաքիի բնակիչ (տեսանյութ)
3612:00
Մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը (տեսանյութ)
6809:36
«Այս գիշեր տեղաց առաջին ձյունը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10509:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
8307:18
«Վաղը ճղճղան ձայնով կասի՝ դեռ հարց է՝ ով է էդ իրավիճակում տուժողը». Լիդյա Մանթաշյան
13200:42
«Հուսանք՝ Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան
12600:30