«Ճարահատյալ ենք լքել Արցախը, բայց չենք հրաժարվել մեր իրավունքներից ու պահանջերից»․ արցախցի

«Մենք ճարահատյալ ենք լքել Արցախը, բայց դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր իրավունքներից ու պահանջերից, որոնց թվում է նաև հետ վերադարձի իրավունքը»,- ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ասաց արցախցի Արմինե Ավագիմյանը։ «2023 թվականին Արցախի ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների կողմից ստորագրված միասնական փաստաթուղթ ենք ուղղել միջազգային խոշոր դերակատարներին, որտեղ շարադրված է, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր մեր հավաքական վերադարձն Արցախ, այն հնարավոր է անվտանգային, իրավական հստակ կարգավորումների և միջազգային ներկայության պարագայում։ Ցավոք, մենք անընդհատ նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների օրակարգից հանվում է արցախցիների վերադարձի հարցը։ Հետևելով ադրբեջանական մեդիային՝ տեսնում ենք, որ անգամ այնտեղ են զարմացած, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հեշտ հանձնվում՝ օրակարգից հանելով արցախցիների վերադարձի հարցը»,- ասել է նա:

«Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյան
2821:24
«3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը ԿԸՀ-ն անվանում է անկարևոր». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3021:18
«Թող ասեն, թե ինչի մասին են գաղտնի պայմանավորվել Հաջիևի հետ Դիլիջանում». Իշխան Սաղաթելյան
6521:06
«ԿԸՀ-ն տեղամասերն անվավեր է ճանաչում, բայց չի նշանակում վերաքվեարկություն». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4420:54
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը զբոսնում ու զրուցում են Դիլիջանում (տեսանյութ)
5020:24
«Կլինի հայտարարություն». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6220:12
«Շտաբի մաքրուհին չէր կարող ինձ Դավոյով դիմել». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8020:00
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց (տեսանյութ)
6119:42