Բահամյան կղզիներում առաջին անգամ հայտնաբերվել են «ծովահենության ոսկեդարի» ժամանակաշրջանի նավերի բեկորներ

Ծովային հնագետները Բահամյան կղզիներում հայտնաբերել են երեք նավերի մնացորդներ, որոնք խորտակվել են իրական «Կարիբյան ծովի ծովահենների» գործունեության ծաղկման շրջանում։
Ծովահենության «Ոսկեդարը» սովորաբար համարվում է կարճ, բայց լեգենդար ժամանակաշրջան, որը տևել է ընդամենը մոտ 50 տարի՝ մոտավորապես 1680-ականներից մինչև 1720-ական թվականները: Այս դարաշրջանում Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում հազարավոր նավեր դարձել են ծովահենների հարձակումների զոհ:
Ծովահենության ծաղկումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Ֆրանսիան, 17-րդ դարի կրոնական պատերազմների ավարտից հետո, սկսեցին ակտիվորեն կառուցել իրենց գաղութային կայսրությունները։ Սա հանգեցրեց տնտեսական վերելքի և ծովային առևտրի աճի։
Կարիբյան ավազանը և Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափը 1700-ականների սկզբին այն հիմնական տարածաշրջաններն էին, որտեղ նկատվում էր ծովահենության ակտիվության աճ։ Թանկարժեք բեռներ տեղափոխող նավերը հաճախ գրավվում էին, իսկ գողացված ապրանքները վաճառվում էին մոտակա կղզիներում և եվրոպական գաղութներում։
Բահամյան կղզիների ներկայիս մայրաքաղաքը՝ նավահանգստային Նասաու քաղաքը, որը գտնվում է Նյու Փրովիդենս կղզում, 18-րդ դարի սկզբին դարձել էր Կարիբյան ծովի հայտնի ծովահենների գլխավոր կենտրոնակայանը։
Ծովահենության «ոսկե դարի» վերջում՝ 1718 թվականին, Նյու Փրովիդենսի առաջին անգլիացի նահանգապետ Վուդս Ռոջերսը հաղորդել է, որ իր աչքի առաջ ծովահենները Նասաուի նավահանգստում այրել և խորտակել են իրենց կողմից գրավված 40 նավ։ Սակայն մինչ օրս այդ նավերից ոչ մեկի մնացորդները չեն հայտնաբերվել։
Իրավիճակը փոխվեց, երբ ծովային հնագետների թիմը Բահամյան կղզիների Հնությունների, հուշարձանների և թանգարանների կորպորացիայից թույլտվություն ստացավ Նասաուի շրջանում սուզումներ իրականացնելու համար։ Դրանք տեղի են ունեցել 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին։ Արդյունքում հնագետները, տեղացի սուզորդների օգնությամբ, հայտնաբերել են վեց խորտակված նավերի մնացորդներ, որոնցից երեքը ակնհայտորեն վերաբերում են «ծովահենության ոսկե դարի» ժամանակաշրջանին։

ԱԲ-ն դուրս է գալիս ՏՏ ոլորտի սահմաններից և դառնում պարտադիր հմտություն
430Երեկ, 23:31
Կոնգոյում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկար, տեսանյութ)
172919.07.2026, 19:18
Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
341513.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
352313.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
223712.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
336012.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
286406.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
492905.07.2026, 20:58