Մոդին և Պուտինը որոշել են Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին հեռացնել ռուսական բանակից․ #NDTV

Ռուսաստանը համաձայնել է բանակում ծառայությունից ազատել Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին այն բանից հետո, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այդ հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Մոդին այդ հարցը բարձրացրել է մասնավոր ընթրիքի ժամանակ, որը Պուտինը կազմակերպել էր նախօրեին։
«Ռուսաստանը համաձայնել է ծառայությունից ազատել Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին և նրանց վերադարձնել հայրենիք»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները։
Ըստ աղբյուրների տվյալների՝ մոտ երկու տասնյակ հնդիկներ ստիպված են եղել մասնակցել ռազմական գործողություններին այն բանից հետո, երբ «գործակալները խաբեությամբ ստիպել են նրանց մեկնել Ռուսաստան՝ բարձր վարձատրվող աշխատանք ստանալու պատրվակով»։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
5703:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
6702:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
7501:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
8500:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
10200:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
78Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
69Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
78Երեկ, 22:42