Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
58
Այսօր, 15:06

«Նիկոլ Փաշինյանն այսօր նորից պնդեց իր առաջարկը։ Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
«Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»,- ի պատասխան ասաց ընդդիմադիր գործիչը և շարունակեց․ «Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, գեղեցիկ խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ փորձելով ինչ-որ ձև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցերը բարձրացնեն, թե ինչու չգնանք հանրաքվեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Նա ասում է, որ դրա համար իր քաղաքական ողջ կապիտալը դնում է սեղանի վրա․ իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ քրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք»։

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին