«Աստվածընկալ վանքն է, որը դեռևս տուրիստական բանուկ երթուղիների մեջ ընդգրկված չէ». Սարո Սարոյան
![]() 1345 Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 03:12 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի գրառումը. «Իմ թիկունքում Աստվածընկալ վանքն է, որը դեռեւս տուրիստական բանուկ երթուղիների մեջ ընդգրկված չէ, բայց առաջիկա տարիներին այդպիսին կդառնա, քանզի շատ հարմար դիրք ունի ու գտնվում է Հարթավան-Երնջատափ բարեկարգ ասֆալտապատ ճանապարհի հարեւանությամբ՝ 500 մետր հեռավորության վրա։ Վանքն անցյալում Նիգ գավառի նշանակալից հոգեւոր կառույցներից մեկն է եղել։ Քանի որ այդ գավառը տարածվում էր Արագած լեռան ամբողջ արեւելակողմում եւ խոր հնադարում ձեւավորվել էր Քասաղ գետի ավազանն ընդգրկող տնտեսաաշխարհագրական միջավայրում՝ Գնթունյաց նախարարական տոհմի իշխանության տակ, այդ իսկ պատճառով Աստվածընկալն այն հոգեւոր կառույցների շարքում է գտնվում (Հովհաննավանք, Սաղմոսավանք, Եղիպատրուշի եկեղեցի եւ այլն), որոնք վաղ միջնադարում եղել են հենց Գնթունիների, իսկ ավելի ուշ արդեն՝ Վաչուտյանների, համակ ուշադրության կենտրոնում։ Դա է պատճառը, որ այս վանքն իր մեջ ունի ինչպես 5-7-րդ դարերով թվագրվող բազիլիկ փոքր եկեղեցի ու մատուռ (ակնհայտորեն կառուցված Գնթունիների կողմից), այնպես էլ Կաթողիկե եկեղեցի ու գավիթ՝ կառուցված Քուրդ Վաչուտյան իշխանի պատվերով ու հովանավորությամբ 1244 թ․ (իմ ետեւում հենց այդ եկեղեցին ու գավիթն են գտնվում)։ Ի դեպ, եկեղեցու շքամուտքի ճակատակալ քարի ներսի կողմից փորագրված են հետեւյալ տողերը. «Ձեռս գնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող...»: Եւ իսկապես, մարդն այլեւս չկա՝ հող է դարձել, բայց անձամբ նրա ձեռքով դրոշմված գիրը 780 տարի անց մենք դեռ կարդում ենք ու իրեն հիշում»։ Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
35610:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
24200:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
182Երեկ, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
277Երեկ, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
25419.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
53216.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
63415.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
65513.04.2026, 09:42
