ԿԳՄՍ նախարարի խորհրդականը միաժամանակ ԱԱԾ աշխատակից է․ «Ժողովուրդ»
![]() 168 Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի անունը հանրությանը հայտնի դարձավ լրագրողի՝ ԱԱԾ-ում հավաքագրելու փաստից հետո։ Հիշեցնենք, որ 2014-ին Հրայր Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը պահանջում է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար՝ սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ «հետևանքներ»: «Ո՞նց ես պատկերացնում՝ պետությանը «չէ» ասողը հետո այդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։ ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ «հետևանքներն» իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մանրամասներ իմանալ, թե ինչպես է նախարարի խորհրդականը, բացի ԿԳՄՍՆ-ից, աշխատանքի վարձատրություն ստացել նաև ԱԱԾ-ից։ Նախարարությունից հորդորեցին լիարժեք պատասխանի համար հարցում ուղարկել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողովը նկատել է այս անհամատեղելիությունը, թե ոչ՝ չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ որոշ պաշտոնյաների սխալների վրա շարունակ աչք է փակվում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
18016:18
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
23212:06
Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է (տեսանյութ)
36910:40
«Իրեն պատեպատ է տալիս, ձայնը գլուխն է գցել»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
24409:12
«Չի կարող պաստառ վնասելը քրեական պատասխանատվություն ենթադրել․ այս մահը իրավապահների խղճին է»․ Հովհաննես Խուդոյան
25402:06
«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
36801:06
«Ընդվզող մարդկանց բերանը փակում են»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
21100:24
«Փաշինյանն ընդունեց, որ պատրաստվում է Ադրբեջանին նոր տարածքներ հանձնել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
219Երեկ, 23:54
