«Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ։
Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։
Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։
Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման»։

«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
1311:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
2811:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
3511:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4411:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
6311:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6310:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
5610:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
9110:06