«Իրենք ողջ են, գերի են ընկել»․ արցախցին՝ Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունից հետո անհետ կորածների մասին

«2023 թվականի սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից հետո ունենք 21 անհետ կորած։ Դիմել ենք տարբեր կազմակերպություններ, ՄԱԿ, ԵՄ, Հայաստանի ՄԻՊ-ին, Արցախի իշխանություններին, Հյաստանում ՌԴ դեսպանությանը, Հայաստանի կառավարությանը, ոչ մի տեղից պատասխան չեն տվել, կարծես ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միևնույն է, որ կան անհետ կորածներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի կինը։ Նա և Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
«21 անհետ կորածների հարազատները ԴՆԹ թեստ են հանձնել, որևէ համընկնում չի եղել, պայթյունի տարածքում ևս որևէ մասունք չի եղել։ Կարող ենք հետևություն անել, որ նրանք ողջ են։ Շատ մարդիկ են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տարել տեղանքից։ Ասում են, տեսել են՝ վիրավորներին տարել են ռուսական բազայի տարածք բուժելու նպատակով, հետո մեծ մեքենաներով նրանց տարել են։ Վստահ ենք՝ իրենք կան, ողջ են, սպասում ենք, որ թեկուզ մեկ ամսից, մեկ տարուց վերադառնան, թեկուզ մեկ ոտքով կամ մեկ ձեռքով»,- ասաց արցախցի կինը։

«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
1016:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
4616:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
4815:54
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
4915:42
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
4815:30
«Մեր նվազագույն բարոյական պարտքն է պայքարել մոռացության, քաղաքակրթական դեգրադացիայի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
6615:18
«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան
5715:00
Ծնվել են Համբիկ Սասունյանի երեխաները՝ Արցախն ու Շուշին (տեսանյութ)
9314:35