«Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ Հայոց պատմություն են փոխում». Բագրատ Սրբազան

«Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ «Հայոց պատմությունը» Հայաստանի չգոյության պատմությունն է՝ գոյության որոշ դրվագներով, ինչպես սա կմեկնաբանեք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին հարց ուղղեց լրագրողը:
«Եթե իր խոսքի մեկնաբանությունն եք ուզում, ես ընդհանրապես միայն վերջին շրջանում եմ ստիպված եղել դատարկաբանությունները մեկնաբանել, էն էլ դուք եք ստիպել: Ինձ համար ահռելի դժվար է 3 համալսարան ավարտած լինելով՝ փորձել մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը «մտքի թռիչքի գերագույն աստիճանն է»: Պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել: Ուրեմն, հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինել և դա հռչակել ահռելի մեծ գործ, այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքը և իրենք ունեն: Չարիքը այլ ձևով չի լինում: Հակադրել՝ առանց հասկանալու խորքային իմաստները, թե քո հայրերն ինչու են բնութագրել՝ որպես հայոց պատմություն, պարապ մարդու գործ է, որ անելիք չունի: Ադրբեջանը Չինաստանի հետ պայմանագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն են փոխում»,- ասաց Սրբազանը:

«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
5210:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
6110:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
7510:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
6509:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7009:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6408:54
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
6608:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
6807:36