«Թուրքիան անում է այն, ինչ գաղտնի նամակով Աթաթուրքն էր գրում Կարաբեքիրին». Կարեն Իգիթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը վստահեցնում է, որ թեև Թուրքիան ասում է՝ իհարկե, կբացենք սահմանը, եթե Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է լուծվի, արդյունքում Հայաստանն էլի կմնա իզոլյացիայի մեջ։ «Եթե Զանգեզուրի միջանցքն ստանան, այն աշխատելու է միայն Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իրենք ուզում են պոկել այս տարածքը, որը ռազմավարական է և՛ մեզ համար, և՛ իրենց։ Մեզ համար այն կապ է Իրանի հետ, իրենց համար՝ Արևմուտքի և Արևելքի։ Եթե մենք չենք ունենում Իրանի հետ սահման, մեր ռազմական անվտանգությունը մի քանի անգամ նվազում է։
Թուրքիան անում է այն, ինչ գաղտնի նամակով Աթաթուրքն էր գրում Կարաբեքիրին՝ խաբեք Հայաստանին, թուլացրեք նրանց բանակն ու ստացեք այն, ինչ ուզում եք։
Այս պահին միակ երկիրը, որը պահում է Զանգեզուրի միջանցքը, Իրանն է՝ իր շահերից ելնելով։
Փաշինյանի հետ Արցախը հանձնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված այս գործարքը նոր չի ավարտվել, այն ավարտվել է 2018թ.-ին, երբ արտաքին այդ ուժերը Փաշինյանին բերեցին իշխանության»,- ասաց զրուցակիցը։
Նահիշեցրեց, որ 2018թ-ին ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնը հայտարարել էր, որ մենք, հնարավոր է, Իրանի հետ սահման չունենանք։

«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
1101:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
1900:54
Տեղատարափ անձրև և կարկուտ՝ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
103Երեկ, 23:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
64Երեկ, 22:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
79Երեկ, 21:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
111Երեկ, 19:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
125Երեկ, 19:00
««Գումար չտաս՝ երեխայիդ քթից կբերեն»․ նամակագրություն՝ թիվ 134 դպրոցից»․ Լիա Սարգսյան
140Երեկ, 17:36